Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատատեղերը 2025 թվականին ամբողջությամբ համալրված չեն եղել։ Այս մասին փետրվարի 24-ին Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ներկայացնելով ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության հաշվետվությունը, հայտարարել է գերատեսչության ղեկավար Արթուր Նահապետյանը։
Նրա խոսքով, դա զգալիորեն ազդել է աշխատանքային ծանրաբեռնվածության ավելացման վրա։ «Համալրված են եղել 80 ինքնավար պաշտոններից 72-ը և օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող 120 պաշտոններից 78-ը»,- նշել է Նահապետյանը։











