60-ամյա Արսեն Նալբանդյանն իր 80-ամյա մայրիկի հետ ապրում է Գյումրիում՝ ազգականի տանը, չունեն սեփական տանիք։ Թե մայրը, թե որդին ունեն առողջական խնդիրներ, և սոցիալական, ֆինանսական ծանր վիճակի պատճառով չեն կարողանում բուժում ստանալ։
Տունը զուրկ է կենցաղային տարրական պայմաններից, իսկ անձրևների և ձյան ժամանակ չգիտեն էլ, թե ինչպես պաշտպանվեն կաթոցից։
«Ես արհեստավոր եմ, սակայն չեմ կարողանում աշխատել, որովհետեւ ձեռնափայտով եմ շարժվում։ Ինձ պետք չի գումար տան, թող մատերիալ տան, ես էս տունը կարգի կբերեմ։ Պետությունը մենակ թե ինձ օգնի կռիշը փոխեմ։ Հաշմանդամության կարգի համար էլ չեմ կարողանում դիմել, որովհետեւ գումար են ուզում»,– ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։











