Հայաստանում իրականացվել են հարցումներ և առաջիկայում կհրապարակվեն դրանց տվյալները։ Այս մասին մարտի 4-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ մեկնաբանելով իշխող կուսակցության ցածր վարկանիշի վերաբերյալ գնահատականները։

«Դուք կհամոզվեք, որ մեր որպես կառավարող ուժի, մեզանից հաջորդ՝ եկող ընդդիմադիր ուժերից մի քանի անգամ բարձր է մեր վարկանիշը: Մենք մեր ժողովրդի հետ մշտապես կապի մեջ ենք»,- նշել է Կոնջորյանը։