Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ իմպիչմենտի մասին գաղափարն ի սկզբանե մեռելածին է եղել։ Այս մասին մարտի 4-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նրա խոսքով՝ դա ավելի շուտ խորհրդարանական ընդդիմության ներսում փոխադարձ հաշվեհարդարների միջոց է եղել։ «Ուղղակի ծիծաղելի է, որովհետև ակնհայտ է, որ խորհրդարանում կառավարող ուժն ունի բացարձակ մեծամասնություն և իմփիչմենթի որդիսականը հյուսել և ասել, որ հեսա մենք կգնանք և իմփիչմենթ կանենք, պարզապես Դոնկիխոտություն է», - նշել է Կոնջորյանը։











