«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Նախիջեւանի հարձակմանը հայկական կողմի արձագանքին։

«Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը չպետք է զանգահարեր Բայրամովին։ Կարիք չկա ընկնելու երկու երկրի պրոբլեմների արանքը, հատկապես երբ Իրանն ասում է, որ իրենք չեն հարձակվել, պրովոկացիա է եղել։ Այս իրավիճակում Հայաստանը չպետք է ոչ մի բան անի, չպետք է, մարդիկ ասում են՝ պերաշկի են ուտում, հա, թող պերաշկին ուտեն։ Նորմալ է, ես խնդիր չեմ տեսնում այդ պերաշկու մեջ։ Բայց տեսեք մի բան եղավ, մեր դրոշը չպետք է հայտնվեր էդ 40 ցանկի մեջ։ Չպետք է ոչ մի կոնֆիգուրացիայով հայտնվել։ Իրանը հերքում է, որ ինքը հարվածել է, մենք զանգում ենք Բայրամովին, եւ Բայրամովը և ԱԳՆ-ն շնորհակալություն են հայտնում բոլոր այն երկրներին, ովքեր համերաշխություն են հայտնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը ու այդ ցանկի մեջ նաեւ Հայաստանն է։

Դուք ի՞նչ գիտեք, այդ դրոնները որտեղից է եկել, այդտեղ հայտնվել, դուք ի՞նչ եք հասկանում, այդ դրոնները ի՞նչ դրոններ են, ինչի՞ համար է ընկել։ Կարող եք հանգիստ մնալ, այս պետությանը ոչ մի վնաս չտաք։ Սխալ եք արել, չպիտի զանգեիք»,– ասել է Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։