Ռուսաստանում վնասազերծվել է կոլումբիացի կողոպտիչների խմբավորումը, որը գործում էր «Օուշենի 12 ընկերները» հայտնի ֆիլմի ոճով: Դատարանը որոշում է կայացրել 11 հոգու ձերբակալման վերաբերյալ, որոնց բռնել էին «Դամադեդովո» օդանավակայանում: 12-րդին դեռ չեն հայտնաբերել:

ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները տեսել են կոլումբիացի կողոպտիչների պրոֆեսիենալիզմի մակարդակը: Հենց այստեղ էլ հիշել են հայտնի ֆիլմի մասին, եւ հասկացել, որ պետք է փնտրել 12-րդ «ընկերոջը»:

Լատինաամերիկացի կողոպտիչների զոհն են դարձել մոսկովյան խոշոր «Սիթի-Թրենդ» ոսկերչական ընկերության տնօրեն Այհան Գենչոլը եւ նրա մի քանի մենեջերները: Փետրվարի սկզբին նրանք եկել են Սանկտ-Պետերբուրգ, որտեղ մասնակցել են Junwex-ի ցուցահանդեսին: Փետրվարի 5-ի երեկոյան, պատրաստվելով հետ վերադառնալ, «Պուլկովո» օդանավակայանում, թռիչքից առաջ ստուգում անցնելու ժամանակ հայտնաբերել են, որ պայուսակներից մեկը չկա, որտեղ եղել է 40 մլն ռուբլու (շուրջ 132,5 հազար դոլար) զարդեղեն եւ 1 մլն ռուբլի (շուրջ 33 հազար դոլար) գումար:

Ավելին, հենց նույն օրը «Սապսան» գնացքում նման ձեւով կաղոպտել են մի ամուսնական զույգի: Նրանց հասցված վնասը կազմել է 3 միլիոն ռուբլի:

Նայելով տեսաձայնագրությունները` ոստիկանները հասկացել են, որ անթերի աշխատանք է արվել: Կադրում երեւում է, թե ինչպես «Պուլկովո» օդանավակայանում առեւտրականներին անսպասելիոերեն մոտենում են երիտասարդ մարդիկ, ինչ-որ բան են հարցնում, հետո հանկարծակի ցած են գցում խաղալիքը եւ միաժամանակ` փողերը: Այնուհետեւ իրարանցում է սկսվում: Անհրաժեշտ ճամպրուկը աննկատ վերանում է բեռնասայլակից, որի վրա գտնվում էին իրերը:

«Սապսան»-ի դեպքում զոհերին մոտենում է մի տղա եւ ձեւ անում, թե իր հաստ բաճկոնը դնում է դարակի վրա: Նրան է մոտենում հանցակիցը, ցրում զույգին տարբեր հարցեր տալով եւ միաժամանակ տանում արժեքավոր ճամպրուկը:

Երկարատեւ եւ համառ աշխատանքներից հետո` տեսագրությունների միջոցով հաջողվում է հայտնաբերել կասկածյալներին:

Պարզվում է, որ կոլումբիացիները քաղաք են եկել կողոպուտի նախօրեին: Նրանց սկսում են հետեւել: Իսկ մի քանի օր հետո ձերբակալում են «Դոմոդեդովո» օդանավակայանում, որտեղից կոլումբիացիները պատրաստվում էին թռչել Հոնկոնգ: Ընդ որում նրանք արդեն հասցրել էին գողացված թանկարժեք իրերը վաճառել եւ վերածել եվրոյի` թաքցնելով հագուստի տակ, գրում է NEWSru.com-ը: