Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր՝ ապրիլի 1-ին կայացած ճեպազրույցի ժամանակ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի իշխանություններին՝ Իրանին հումանիտար օգնություն փոխանցելու հարցում ցուցաբերած աջակցության համար։

Նա հայտնել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցություն ցուցաբերել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակման ենթարկված Իրանին։

Զախարովայի խոսքով՝ անցյալ ամսվա վերջին Իրանի և Ադրբեջանի սահմանին, Բաքվի աջակցությամբ, փոխանցվել է գնացքով ժամանած դեղորայքի հերթական խմբաքանակը, որի մեջ եղել է ավելի քան 300 հազար միավոր դեղամիջոց։

Քիչ անց Դաղստանից շուրջ 150 տոննա մարդասիրական օգնություն է ժամանել Աստարա։