Հայաստանի անդամակցությունը միաժամանակ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և Եվրամիությանը (ԵՄ) պարզապես անհնար է։ Այս մասին ապրիլի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ Մոսկվան հանգիստ է վերաբերվում Երևանի և Բրյուսելի միջև հարաբերությունների զարգացմանը, սակայն ընդգծել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ երկու մաքսային միությունների անդամ լինել։
«Տեսնում ենք, որ Հայաստանը քննարկում է Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը։ Դրան լիովին հանգիստ ենք վերաբերվում։ Մենք հասկանում ենք, որ ցանկացած երկիր ձգտում է առավելագույն օգուտ քաղել երրորդ երկրների հետ համագործակցությունից»,- ռուս-հայկական բանակցությունների ժամանակ ասել է Պուտինը։











