Հաշվի առնելով օդային տարածքի փակ լինելը և ներկա պահին թռիչքների բացակայությունը, Իրանի հազարավոր քաղաքացիներ հայրենիք հասնելու համար Հայաստան են ժամանել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։

«Այնտեղ հազարավոր քաղաքացիներ կային, և մենք նրանց օգնեցինք։ Դեսպանությունն աջակցություն ցուցաբերեց, որպեսզի նրանք կարողանային հասնել Իրան։ Եվ, իհարկե, մենք նաև քաղաքացիներ ունեինք, ովքեր իրենք էին եկել այստեղ՝ այստեղ հասանելի չվերթներից օգտվելու և այլ երկրներ այցելելու համար՝ հասնելով իրենց նշանակման վայրերը», - նշել է Խալիլ Շիրղոլամին։

Ըստդեսպանի՝ ոչ ոք ցանկություն չի ունեցել փախչել կամ այլ երկրում ապաստան խնդրել։

«Ցանկացած մեկը կարող է գնալ Իրանի և Հայաստանի սահման և տեսնել։ Ես անձամբ վերջերս եմ այցելել այնտեղ։ Նույնիսկ այս ամենով հանդերձ այնտեղ հանգիստ է։ Պատճառն այն է, որ իրանցի ժողովուրդը սիրում է իր հայրենիքը։ Եվ ես նույնիսկ կարող եմ ձեզ ցույց տալ տեսանյութեր, թե այդ ժամանակ Իրանից դուրս ապրող շատ մարդիկ նույնիսկ լաց են եղել՝ արտահայտելով անհապաղ իրենց երկիր վերադառնալ ցանկությունը»,- նշել է Իրանի դեսպանը։