Ռոբերտ Քոչարյանի («Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու – խմբ.) և Գագիկ Ծառուկյանի («Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար – խմբ.) հայտարարություններն այն մասին, թե իրենք աջակցություն կհայտնեն ամենաշատ ձայներ հավաքած ուժին, կոռեկտ են։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը։

Նա նշել է, որ դա միջազգայնորեն ընդունված սկզբունք է, ըստ որի՝ Կառավարությունը ձևավորում է ընտրությունների արդյունքներով առաջին տեղը զբաղեցրած ուժը։

«Քանի որ մենք վստահ ենք, որ այդ ուժը լինելու ենք մենք, ուստի շուտով նրանք հնարավորություն կստանան պաշտպանելու մեր կուսակցության թեկնածուին»,- հավելել է Կարապետյանը։

Նա ընդգծել է, որ իրեն ոգևորում են հաղթանակները բոլոր ոլորտներում։

«Հիմա ինձ ոգևորում է այն, որ մենք աստիճանաբար արթնացնում ենք հայ ժողովրդին։ Ժողովուրդը ոգևորված է, ժողովուրդը զգում է, որ մենք շուտով փոփոխություններ ենք բերելու»,- նշել է Կարապետյանը։