Մենք 300 հազար աշխատատեղ կստեղծենք և մեկը կթողնենք Փաշինյանի համար՝ թմբուկ խփելը։ Այդ մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը։

Նա հավելել է, որ Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը կարող է վերածվել Սյունիքը կորցնելու, Սևանը «Գյոյչա» դարձնելու և Հայաստանի թրքացման սպառնալիքի։

«Բայց անհանգստանալ պետք չէ, մենք ի հակակշիռ դրա կստեղծենք 300 հազար աշխատատեղ հայերի համար, մեկն էլ կթողնենք Փաշինյանի համար՝ թմբուկ խփելը»,- նշել է Կարապետյանը։