Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կոմպլիմենտ կհամարի, եթե Հայաստանի հանրապետական կուսակցությունը կամ կոալիցիան ասեն, որ ինքը իրենց ամենաանհաջող կադրն է:
«Ես դա կընդունեմ որպես կոմպլիմենտ իմ ճշմարտախոսության համար»,-այս մասին այսօր` ապրիլի 4-ին, մամուլի ասուլիսում նշեց ինքը` Կարեն Անդրեասյանը` արձագանքելով լրագրողների այն հիշեցմանը, որ Ռոբերտ Քոչարյանը նախորդ օմբուդսմեն Արմեն Հարությունյանին համարել էր իր ամենաչստացված կադրը:
Կ. Անդրեասյանի խոսքով, ի տարբերություն նախկին ՄԻՊ Արմեն Հարությունյանի, որը նշանակվում էր նախագահի կողմից, ինքն ընտրվել է ԱԺ-ի կողմից: «Տվյալ դեպքում չեմ կարծում, որ իրենք կփորձեն կրկնել այդ արտահայտությունը, որովհետեւ կարծում եմ, որ նաեւ կոալիցիան կամ ապագա որեւէ իշխանություն, որը կլինի, գոնե զուսպ կվերաբերվի իմ հայտարարություններին, եթե նույնիսկ իրենց հաճելի չլինեն իմ գնահատականները»,- արձագանքեց Կարեն Անդրեասյանը:











