ՀԱԿ-ի տարբեր հանդիպումները մարդկանց հետ ակնհայտ է դարձնում, որ մարդիկ կարիք ունեն փոխությունների: Այս մասին այսօր` ապրիլի 5-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը, ով մեծամասնկանով առաջադրվել է թիվ 8 ընտրատարածքում:
Վահագն Խաչատրյանի խոսքով, մարդիկ հոգնել են այս անորոշությունից եւ այլ մարդկանց ենթարկվելուց: «Ավելին` ի տարբերություն 2007 թվականի, հիմա ժողովրդի մոտ արժանպատվության զգացում է առաջացել եւ այս անգամ ժողովուրդը բաժանվող գումարների կարիքը չունի: Իսկ ովքեր էլ գնան այդ քայլին եւ գումար վերցնեն, անելու են դա ծայրահեղ կարիքներից ելնելով»:
Վահագն Խաչատրյանի ընդգծեց, որ ընտրողները նախընտրական ծրագերն են առաջնահերթ համարում: Նա նաեւ նկատեց, որ ընտրությունների նախաշեմը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն չի պատրաստվում ազատ արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնել: Նա հիշեցրեց, որ նույնիսկ բյուջեում միշտ նախընտրական խոստումնր են եղել, բայց այս տարվա` 2012 բյուջեում եւ տնտեսական զարգացման ծրագրում նման նախանշաններ չկան: Ի դեպ, Վահագն Խաչատրյանը նաեւ հայտարարեց, որ ՀՀԿ-ի գրասենյակներում նույնիսկ ձու ու գինի են բաժանում:











