Հայաստանի գրողների միության անդամ Վահան Տեր-Ղազարյանն առաջարկում է Արայի լեռան ստորոտում Հայկի տաճար կառուցել, դա համարելով վերադարձ մեր իրական ակունքներին:

«Չենք լռելու» նախաձեռնության «Մերկ պատմություն» շարքի շրջանակներում, գրողը կարծիք է հայտնում, որ հայ ժողովրդի բոլոր ողբերգությունների հիմնապատճառը մեզ պարտադրված «ստրկական բարոյականությունն» է, իսկ փրկությունը` դրանից ձերբազատվելը:

Ըստ Տեր-Ղազարյանի, մենք պետք է վերադառնանք մեր իրական ակունքներին եւ արժեքներին, որոնք մեկ բառով կոչվում են ազգային:

«Եթե մենք մեր հոր կամ պապի գերեզմանը համարում ենք տաճար, որտեղ պարբերաբար կատարում ենք համապատասխան ծիսակատարություն, ապա ողջ հայ ժողովուրդը պարտավոր է ունենալ իր առաջին հոր տաճարը, որտեղ կկատարի ընդհանուր ծիսակատարությունը: Հենց սա է մեր ազգային միավորման եւ կազմակերպման միակ հնարավոր ձեւը»,- գտնում է Տեր-Ղազարյանը: