Արցախյան Ազատամարտի հաղթանակով մենք ապացուցեցինք, որ աշխարհը մեզ հետ պետք է հաշվի նստի: Այս մասին, այսօր` ապրիլի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայոց ազգային բանակ» հասարակական կազմակերպության ղեկավար Արամո Թորգոմյանը: Նրա խոսքով, կազմակերպությունը ձեւավորվել է 1989թ-ին եւ 100 հազար անդամ հաղթական հանդես է եկել արցախյան ազատամարտում եւ հենց այդ կազմակերպության հենքի վրա էլ ձեւավորվել է հայոց բանակը:

Արամո Թորգոմյանի կարծիքով, հաղթանակները շարունակվում են եւ որպես այդպիսին նա առանձնացրեց Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու հանգամանքը: «Օրը կգա Մասիսն էլ կանցնենք` մահ թուրքերին»,- ավելացրեց Արամո Թորգոմյանը: