Հանրապետության հրապարակում ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում․ այնտեղ է նաև ՆԳ փոխնախարար, ոստիկանապետ Կամո Ցուցուլյանը։ Ցուցուլյանը, պատասխանելով NEWS.am–ի թղթակցի հարցին այն մասին, թե արդյոք ոստիկանության ուժեղացված ծառայությունը պայմանավորված է Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակության ժամանմամբ, ասել է․
«Ես այստեղ պարեկային ծառայության աշխատանքն եմ ստուգում, հարցազրույց չեմ տալիս։ Որևէ բանի հետ կապված չէ, մշտական բնույնթ է կրում աշխատանքը»։
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից ավելի վաղ, NEWS.am-ի հետ զրույցում հաստատել էին ԶԼՄ–ներում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է։
«Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ: Կտրվի լրացուցիչ մամուլի հաղորդագրություն»,–հայտնեցին ԱԳՆ–ից:











