Ապրիլի 30-ին Երևանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի մոտ։

Վարդաշեն փողոցի վթարային շենքերի բնակիչները դժգոհում են, որ Կառավարությունը չի կատարում իր խոստումները։ Ըստ նրանց՝ Կառավարությունն ամեն անգամ վստահեցնում է, թե շահավետ պայմաններով բնակարաններ կտրամադրի, սակայն հարցն այդպես էլ լուծում չի ստանում։

Ցուցարարների փոխանցմամբ՝ Կառավարությունից խոստացել են, որ նիստի ավարտից հետո վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կընդունի չորս հոգու և վերջնական պատասխան կտա այս հարցին։

Բնակիչները սպառնում են, որ եթե բնակարանային հարցը չլուծվի, ապա իրենք կանցնեն նստացույցի, կփակեն փողոցներն ու վրաններ կտեղադրեն Հանրապետության հրապարակում։ Նրանք նաև մտադիր են դիմել Հայաստան այցելող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և, ինչպես իրենք են ձևակերպել, նրա ներկայությամբ «խայտառակ անել» երկրի իշխանություններին։