Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ տեղի է  ունենում փաստաթղթերի ստորագրման արարողությունը։

Մասնավորապես, երկու երկրների ղեկավարները ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև Ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիրը։

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրեցին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը։

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև արհեստական բանականության, կիբերանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտում  համագործակցության վերաբերյալ մտադրությունների նամակը ստորագրեցին ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը և Ֆրանսիայի եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը։

ՀՀ ԲՏԱ նախարարության և Ֆրանսիայի ՊՆ–ի միջև ռազմավարական տեխնոլոգիաների և պաշտպանական համակարգերի հետազոտության, զարգացման և նորարարության ոլորտում համագործակցության վերաբերյալ  փոխըմբռնման հուշագիրը ստորագրեցին ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը և Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոն։

ՀՀ ՏԿԵ նախարարության և ֆրանսիական «Վենսի կոնստրուկսիոն գրան պրոժե» ու «Ռազելբեկ էսաէս» ֆրանսիական համատեղ ձեռնարկության միջև կնքվող ՀՀ–ում Բարգուշատի թունելի կառուցման ծրագրի վերաբերյալ  փոխըմբռնման հուշագիրը ստորագրեցին ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը և «Ռազելբեկ էսաէս» ֆրանսիական ձեռնարկության միջազգային տնօրեն Ալեն Բեսոնը և գլխավոր տնօրեն Լորան Ֆայան, ինչպես նաև «Վենսի կոնստրուկսիոն գրան պրոժե» ֆրանսիական ձեռնարկության ներկայացուցիչ Ժան Ֆիլիպ Սայան և տնօրեն Ֆիլիպ Տավերնիեն։

Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև  Հայաստանում հանրային քաղաքականության վարկավորման նոր բազմամյա ծրագրի վերաբերյալ փոխըմբտռնման հուշագիրը ստորագրեցին Հ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենաերը։

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի միջև փոխըմբռնման հուշագիրը ստորագրեցին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանը։

Ազգային հիփոթեքային ընկերություն վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպության ՓԲԸ–ի և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ՀՀ–ում մատչելի բնակարանային ապահովման զարգացման վերաբերյալ  փոխըմբռնման հուշագիրը ստորագրեցին Ազգային հիփոթեքային ընկերություն վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպության ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Էդմոն Բարդումյանը և Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենաերը։

Ամերիաբանկի և տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության Պրոպարկոյի միջև վարկային ֆինանսավորման պայմանագիրը ստորագրեցին Ամերիաբանկի տնօրենների խորհրդի նախագահԱնդրեյ Մկրտչյանը և Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենաերը։

Էվոկաբանկի և տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության Պրոպարկոյի միջև վարկային ֆինանսավորման պայմանագիրը ստորագրեցին Էվոկաբանկի գլխավոր տնօրեն Կարեն Եղիազարյանը և Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենաերը։

Հայաստանի Հանրապետության ՊՆ–ի և Ֆրանսիական «Սոֆեմա» խմբի միջև հանդերձանքի մատակարարման  պայմանագիրը ստորագրեցին ՀՀ ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը և Ֆրանսիական «Սոֆեմա» խմբի վարչական խորհրդի նախագահ  Ֆեդերիկ Տիսերանը։

ՀՀ ՊՆ–ի և «Էյրբաս էլիկոպտեր» ընկերության միջև տրանսպորտային  ուղղաթիռների մատակարարման  պայմանագիրը ստորագրեցին Արևելյան Եվրոպայի և Կովկասի գծով «Էյրբաս էլիկոպտեր» ընկերության նախագահի տեղակալ Լյուդովիկ Վուաստոն և նույն ընկերության Եվրոպայի գծով տնօրեն Սեսիլ Առնոն։

«Ֆլայվան Արմենիա» ՍՊԸ–ի և «Էյրբաս» ընկերության միջև A321 200NX տիպի երկու օդանավերի առքուվաճառքի պայմանագիրը ստորագրեցին «Ֆլայվան Արմենիա»–ի գլխավոր գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանը և «Էյրբաս» ընկերության Արևելյան Եվրոպայի և կենտրոնական Ասիայի նախագահ, վաճառքի գծով տեղակալ Շարդել Յուսկատլին։

Հին ձեռագրերի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան ինստիտուտ հիմնադրամի և Ֆրանսիայի ազգային գրադարանի միջև գրավոր և տպագիր ժառանգության  համագործակցության ոլորտում համագործակցության վերաբերյալ  փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան և Ֆրանսիայի ազգային  գրադարանի միջև  գրադարնների ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը ստորագրեցին Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանը, Ֆրանսիայի ազգային գրադարանի նախագահ Ժիլ Պեկուն և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենի տեղակալ Գուրգեն Գասպարյանը։