Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում մեկնարկել է Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերություններին նվիրված «Երաժշտական կամուրջ» խորագրով տոնական համերգը։

Միջոցառմանը ներկա են պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը և հանրապետության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Համերգը սկսվել է Ֆրանսիայի օրհներգով՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ) և Հայաստանի Հովհաննես Չեքիջյանի անվան ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ։