Մայիսի 6-ին Երևանում շարունակվում է խորհրդարանի հերթական քառօրյայի աշխատանքը։ Օրակարգում ընդհանուր առմամբ ընդգրկված է 26 հարց։ Դրանցից 8-ը պետք է քննարկվեն երկրորդ և վերջնական ընթերցմամբ, մնացածը՝ առաջին։ Պատգամավորներն արդեն հասցրել են քննարկել 14 հարց։
Ժամը 16:30-ին նրանք հանդիպում կանցկացնեն Կառավարության անդամների հետ։ Վերջիններս կպատասխանեն պատգամավորներին և հանրությանը հետաքրքրող հարցերին։











