Մենք քննիչին հայտարարել ենք, որ ունենք անվստահություն և Վեդիի քննչական բաժնում հրաժարվում ենք ցանկացած քննչական և վարույթային գործողությունների մասնակցելու, և այդ մասին նաև գրել ենք մայիսի 3–ին գլխավոր դատախազին, նաև վաղը ձեզ միջնորդություն կներկայացնենք մեր և մեր բացարկը կհայտնենք։ Այս մասին, այսօր՝ մայիսի 6–ին, մամուլի ասուլիսում նշեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը՝ անդրադառնալով Վեդիում երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողությունների դեպքին։
«Ինձ զանգելուց հետո, ըստ ըստ հորաքրոջ ինձ տրված տեղեկատվության, Խաչատրյան ազգանունով մի անձ իր համարից զանգահարում է երեխաների հորը։ Հայրը չի պատասխանում, բայց երբ տեղեկանում է, որ ոստիկանությունից է, եղբորը տեղեկացնում է, որ ոստիկանությունից զանգել են։ Դրանից անմիջապես հետո երեխաների հորեղբայրը հետ է զանգահարում այդ հեռախոսահամարով և ոմն ներկայացած Խաչատրյանը ասում է, որ հենց հիմա մեքենա ենք ուղարկում, երեխեքին վերցրեք եկեք քննչական բաժին։ Ասում են՝ իսկ դուք փաստաբանների հետ կապվե՞լ եք, որ հիմա մեզ եք զանգում և կանչում եք։ Չգիտեմ՝ ինչ խոսք ու զրույց է լինում, Խաչատրյանը սկսում է հայհոյանքով խոսել հորեղբոր հետ։ Հորեղբայրը ասում է՝ սպասի ես կգամ։ Հորեղբայրը գնում է, այնտեղ խոսքուզրույցից հետո փոխադարձ հարվածներ են լինում, և և հենց այս պահին երեխաների հորեղբայրը գտնվում է ոստիկանության բաժնում։
Հորաքույրը երկու հաղորդագրություն է ուղարկել, որ հենց հիմա ազատ արձակեք եղբորս, այդ մանկապիղծներին ընդամենը մի քանի ժամ հետո բաց եք թողնում, դեռևս պատասխանները չկան։
Եթե քննչական մարմինը, օպերատիվ բլոկը իրենց տեղում լինեին, այսօր չէին լինի նաև այս երկու դեպքերը, չէին լինի 17 տարեկան աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները։ ես չեմ կարող ասել նաև միայն սեքսուալ բնույթի բռնի գործողությունները»,– հայտարարեց Վարդուհի Էլբակյանը։
Նա հավելեց, որ քննիչն իրեն ասել է, որ աղջիկը հակասական բաներ է ասել, դրա համար իրենք չեն կարողացել մեղադրանքի հարցը լուծե. «Այսինքն, մենք այդ 17 տարեկան անչափահաս երեխեքի վրա ենք դնում և ընդհանրապես տուժողների վրա ենք դնո՞ւմ գործի բացահայտումը»։











