Վեդի քաղաքում անչափահաս քույրերի հետ կապված և համացանցում լայն տարածում ստացած տեղեկատվության վերաբերյալ ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը ներկայացրել է քրեական վարույթների նախաքննության ընթացքում պարզված որոշակի հանգամանքներ:
Այսպես.
2026 թվականի փետրվարի 12-ին անչափահաս քույրերի հայրը ՆԳՆ ոստիկանության Վեդիի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ փետրվարի 8-ին Վ.Ե.-ն, օգտվելով իր դստեր անօգնական վիճակից (տառապում է մտավոր հետամնացություն ախտորոշմամբ), կատարել է անառակաբարո արարք:
Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անչափահաս տուժողը ցուցմունք է տվել, որ Վ.Ե.-ն իրենց տան բարերարն է, և նրա հետ սեռական հարաբերություն չի ունեցել:
Անչափահասը հրաժարվել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց:
Այնուհետև՝ 2026 թվականի ապրիլի 22-ին, անչափահաս տուժողի քույրը, որը նույնպես անչափահաս է, ՆԳՆ ոստիկանության Վեդիի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ապրիլի ընթացքում իրեն է մոտեցել անծանոթ տղամարդ՝ Արթուր անունով, համոզելով իրեն նստեցրել է ավտոմեքենան՝ դպրոց տանելու նպատակով, սակայն տարել է քաղաքի եկեղեցու ճանապարհին առկա շինության մոտ ու սեռական հարաբերություն ունեցել իր հետ:
Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացված տեղեկատվության համաձայն՝ անչափահաս տուժողն ունի մտավոր խնդիրներով պայմանավորված՝ կրթության առանձնահատուկ պայմանների և մանկավարժահոգեբանական ծառայությունների կարիք:
Անչափահաս տուժողը նախաքննության ընթացքում տվել է իրարամերժ, հակասական ցուցմունքներ, մասնավորապես՝ մի դեպքում ընդհանրապես հերքել է որևէ անձի, այդ թվում՝ Արթուրի հետ սեռական հարաբերություն ունենալու հանգամանքը՝ նշելով, որ այդ տղամարդը չի փորձել իր հետ սեռական հարաբերություն ունենալ, չի հարվածել և նույնիսկ չի համբուրել իրեն, իսկ դատաբժշկական փորձաքննության ընթացքում հայտնել է, որ շուրջ մեկ տարի է, ինչ սեռական հարաբերություններ է ունենում մեկ այլ անձի հետ:
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝
· անչափահաս տուժողի վերաբերյալ նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն.
· հարցաքննվել են անչափահասների կողմից մատնանշված անձինք, անչափահասների ընտանիքի անդամները, մանկավարժները.
· համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարություններ են տրվել հետաքննության մարմնին:
Դեպքի իրական հանգամանքները պարզելու նպատակով նախաքննության մարմնի կողմից իրականացվում են անհրաժետ վարութային և ապացուցողական գործողություններ:
Հաշվի առնելով անչափահաս տուժողների լավագույն շահը՝ Քննչական կոմիտեն հորդորում է զերծ մնալ անչափահասների վերաբերյալ չճշտված, ինչպես նաև նրանց նույնականացնող տեղեկություններ համացանցում տարածելուց:
Հիշեցնենք, որ Վեդիում նման աղմկահարույց դեպքի մասին ահազանգել էր լրագրող Սյուզի Բադոյանը: Ըստ նրա, երեխաների նկատմամբ սեռական բռնության համար մեղադրանք է առաջադրվել Վեդիի բնակիչ երկու տղամարդկանց՝ 58-ամյա Արթուր Ե.–ին և 65-ամյա Դավիթ Ա.–ին: Նրանք ըստ լրագրողի, ազատության մեջ են։
Նշվում է, որ սեռական բռնության ենթարկված աշակերտները հարազատ քույրեր են։ Վեդու երկու տարբեր դպրոցներում սովորող աշակերտներ, որոնցից մեկը՝ ավագ դպրոցում սովորողը ունի առողջական խնդիրներ, ինչի պատճառով նաև հոգեբանական խոշտանգումների է ենթարկվել՝ սեռական ոտնձգությունից հետո։ Իսկ երկրորդին, երբ բռնությամբ այլասերված գործողություններ անելուց հետո երեխան ասել էր բոլորին կասեմ` 65 ամյա տղամարդը սպառնացել էր, թե կխեղդի։ Պայման է դրել սպառնալիքներով, որ ընտանիքից ոչ ոք չպիտի իմանա։
Աշակերտ քույրերին սեռական ոտնձգության մի քանի ակտից հետո 65 -ամյա տաքսիստը սկսել է կասկածել, որ երեխաները պատմել են ուսուցիչներին։
Ըստ լրագրողի՝ սեռական ու հոգեբանական խոշտանգումմերի ենթարկած անձը երեխաներին դասի ու պարապմունքի երբեմն տանող տաքսու վարորդն է` 1961 թ ծնված Դավիթ Ա.–ն, ով օգտվել է ընտանիքի իրեն տրված վստահությունից, իսկ այդ վստահությունը շահել է վերջերս ընտանիքին հյուրը կապված բարերար ներկայացած ինչ որ տղամարդու շնորհիվ։





























