ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական շտաբը ներկայացրել է իր կարգախոսը` «Առաջ»: Այն առաջին անգամ հնչել է նախընտրական շտաբի կողմից պատրաստված 7 րոպեանոց տեսահոլովակում: Շուտով քարոզչական ֆիլմը կցուցադրվի Օհայո եւ Վիրջինիա նահանգներում Օբամայի օգտին կազմակերպվող միջոցառումների ժամանակ:

Քաղտեխնոլոգների ձեւակերպած կոչը կարող է թվալ ոչ այնքան օրիգինալ, բայց դատելով տեսահոլովակի կարդրերից, այն ունի շատ հստակ իմաստ: Օբաման փորձում է ընտրողներին ասել, մոտավորապես, հետեւյալը. «ԱՄՆ տնտեսությունում, որը տուժել է համաշխարհային ճգնաժամից, արդեն դրական միտումներ կան, սակայն դեռ շատ աշխատանք կա անելու»,-հաղորդում է «Գոլոս Ռոսիի»-ն:

Վերջին վիճակագրական տվյալները հաստատում են այդ եզրակացությունը: Ամերիկյան տնտեսությունում, իսկապես, դրական միտումներ  են նկատվում, սակայն տնտեսության աճի տեմպերը դեռ բավարար չեն:

Օբաման կարծում է, որ իր պլանը ճգնաժամը հաղթահարելու իր պլանը պետք է աշխատել, սակայն իրեն խանգարում է Կոնգրեսում հանրապետական ընդդիմությունը, որի մասին ուղղակի նշվում է դեմոկրատների նոր տեսահոլովակում: