Դմիտրի Մեդվեդեւն ու Վլադիմիր Պուտինը մայիսմեկյան ցույցի ավարտին մտել են Արբատում գտնվող «Ժիգուլի» բար` մեկ գավաթ գարեջուր խմելու: Նրանց ուղեկցել են Պետդումայի պատգամավոր Վալերի Տրապեզնիկովը, ինչպես նաեւ Ռուսաստանի անկախ արհմիությունների ֆեդերացիայի ղեկավար Միխայիլ Շմակովը եւ Մոսկվայի արհմիությունների ֆեդերացիայի ղեկավար Միխայիլ Նագայցեւը:

Ռուս քաղաքական գործիչներին հաստատությունում արդեն սպասում էին գարեջրի ավանդական բաղադրիչները` վոբլա, չիպս, խեցգետին, հաղորդում է ՌՍՆ-ն: Նախագահ Դ. Մեդվեդեւը խոստովանել է, որ ոչ մի անգամ չի եղել այդ բարում:

Վարչապետն ու նախագահը, համապատասխանաբար,  տապակած եւ եփած կարտոֆիլ են պատվիրել ձողաձկան հետ, նրանք նաեւ չզտված գարեջուր են խմել: