Հայաստանի իշխանությունների մեղքով տանուլ տրված 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը պետք է ինքնասպանություն գործեր։ Դրա մասին Թալինի բնակիչների հետ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ հայտարարել է պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Վերջին 8 տարիներին Հայաստանը ղեկավարում է մի մարդ, որը դարձել է մահվան ուրվական։ Գերանդին ձեռքին՝ շրջում է Երևանի փողոցներով ու մարզերով և մարդկանց հարցնում՝ ինչո՞ւ չեք մեռել, ինչո՞ւ եք կենդանի։

Խոսում է մեկը, որը մարդկանց անկազմակերպ ձևով ուղարկում էր ռազմաճակատ, նրանց ասում էր՝ վերցրեք ձեր սաղավարտներն ու զրահաբաճկոնները, գնացեք կռվեք, թեև գիտեր, որ պարտվում ենք. գիտեր, բայց չկանգնեցրեց, որպեսզի իրեն դավաճան չանվանեն, իսկ հիմա անամոթաբար փողոցներում բռնում է մարդկանց ու հարցնում՝ ինչո՞ւ չեք զոհվել։

Եթե որևէ մեկը պետք է զոհվեր, ավելի ճիշտ՝ ինքնասպանություն գործեր, դա հենց դո՛ւ էիր, Նիկոլ Փաշինյան։

Իսկ նրա թիկունքում կանգնած է մի տիկին ու պատանեկան հիացմունքով հավանություն է տալիս։ Հիստերիայից առաջացած հիացմունքի պատճառն անհասկանալի է, բայց ես մտահոգված եմ։ Տիկինը, որը պետք է զբաղվի հիվանդներով, առողջապահությամբ, ոգևորում է Փաշինյանին։ Տիկի՛ն, մի՛ զբաղվիր մյուս հիվանդներով, խնամի՛ր այդ մեկ պացիենտին, ազգովի երախտապարտ կլինենք»,- հայտարարել է Ագնեսա Խամոյանը։