Գերիների հարցով պետք է դիմել Լուկաշենկոյին, Պուտինին, Թրամփին և Մակրոնին։ Մայիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Նա կրկնել է, որ անլուծելի խնդիրներ չեն լինում։
«Դա մեր արժանապատվության հարցն է։ Եթե մենք գնում ենք խաղաղության ճանապարհով, գնում ենք զիջումների, հանձնում ենք անկլավները, հռչակվում է, որ մենք եղբայրանում ենք, ներմուծում ենք բենզին և այլ ապրանքներ, ինչո՞ւ Ադրբեջանը չի վերադարձնում մեր գերիներին։ Այդ հարցերը պետք է վաղուց լուծված լինեին։
Եթե կա խաղաղության մասին ստորագրված և երաշխավորված փաստաթուղթ, թող իշխանությունները հրապարակեն այն։ Խաղաղություն չկա, այն պետք է լինի երաշխավորված»,- նշել է Ծառուկյանը։











