Կառավարության շենքի մոտ, որտեղ այսօր` մայիսի 3-ին, բողոքի ակցիա է ընթանում, մի կին է վատացել, որն արձանագրել է NEWS.am-ի տեսախցիկը: Կառավարության դիմաց ցույցի մասնակիցները ստիպված են եղել շտապօգնություն կանչել:

Ավելի ուշ հաջողվեց պարզել, որ վատացած կինն Էմմա Սահակյանն է: Նրա մտերիմներից մեկը պատմեց, որ նրա քրոջ աղջիկը` Սուսաննա Մարգարյանը, համագործակցության մեջ մտնելով պետական պաշտոնյաների հետ, մահացած իր ամուսնուն` Սուրեն Շալիկոյի Ղուկասյանին ձեւակերպել է որպես զոհված ազտամարտիկ եւ «սկսել է թալանել պետբյուջեն»:

«Բացի այդ, այնքան է հոռացել, որ թիկունքում ունենալով ոստիկանության պաշտոնյանների, սեփական հարազատների դեմ է ռեկետ սկսել: Մի օր Էմման գալիս է տուն տեսնում դուռը ջարդած: Քրոջ աղջիկը մտել նրան թալանել է, իսկ իրեն փողոց են շպրտել: Նույնիսկ հագուստը չեն տվել: Իսկ տարիներ շարունակ նրա պայքարը արդյունք չի տալիս»,- պատմեց տիկին Էմմայի մտերիմը: