Շատ խնդիր ունեմ, բայց ոչ մի լուծում չունի. մեկ տարի է, ոչ մի լուծում չի եղել իմ հարցին. Վրաերթ է եղել Ներքին Գետաշենում, 25 տարեկան տղային վրաերթի են ենթարկել անչափաչափ լակոտի պատճառով, երեք ամսվա ամուսնացած էր, հիմա տարին լրացել է, ես ոչ մի պատասխան չունեմ, վեց ամսական երեխան մորը ձեռքին է, անհեր է մեծանում։ Ինչի՞ համար ես գնամ, ձայն տամ, ո՞ւմ տամ, ինչի համար տամ, որ իմ հարցը լուծած չէ։ Այս մասին ներքին Գետաշեն գյուղում ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ NEWS.am–ի հետ զրույցում նշեց գյուղի բնակիչներից մեկը, ով վրաերթից մահացածի տատիկն է։
«Մեկը թասիբ չունեցավ, ասեր՝ ցավի տեր ես, արի, երկու բառ ասա, ի՞նչ կլիներ։ Հերիք եղավ, բոլ եղավ։ Ես ուր պետք է գնամ, բայց մեղավորը պետք է բանտում փտի, 10 տարի ազատազրկում է հասնում։ Հիմա ինքը դասի է գնում, կյանքն է վայելում, իսկ իմ թագավոր թոռը չկա»,–ասա նա։











