Ազգային ժողովրդավարական բևեռի աջակիցները նստացույց են սկսել Ազատության հրապարակում։ Բևեռի ընտրական ցուցակում ընդգրկված գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ներկայացնելով նստացույցի պահանջները՝ ասաց. «Ես իմ էությամբ ազատ մարդ եմ, եկել եմ ազատություն եմ քարոզում հայ ժողովրդին։ Պահանջ է ներկայացված, որ իշխանությունը ճանաչի վիլսոնյան իրավարար վճռի 162 000 քառակուսի կիլոմետր տարածքը, որ ճանաչվել է Ազգերի լիգայի կողմից, որ է միջազգային ճանաչում ունի այս տարածքը։ Դրա համար ենք նստացույց անում, իրազեկում ենք, բացատրում ենք ժողովրդին, բուկլետներ ենք բաժանում, Բևեռի ծրագրի վերաբերյալ և բացատրում ենք, որ եթե Նիկոլը մնա, մեր երկիրը քանդելու է։
Մենք կոչ ենք անում ընտրեն միայն Բևեռին, որը ազգային է։ Բևեռի ժողովուրդը անշահախնդիր շարժման մեջ են, մեր պայքարը շարունակվելու է, անկախ նրանից կանցնենք, թե չենք անցնի։
Մենք պահանջատեր ենք, Հայաստանը վտանգված է, ոնց որ Արցախը հանձնվեց, հիմա ուզում են Հայաստանը հանձնեն։ Ընտրեք Բևեռին, որպեսզի Հայաստանի ժողովրդի մասին, հայոց պետականության մասին իրական մտածող մարդիկ լինեն։
Հիմա բնականաբար 30 տարում կամ 100 տարում դու քո Հայաստանը հետ չես բերելու, բայց սերունդներ ենք դաստիարակում սրանով, որ հասկանան սա էլ կա, միջազգայնորեն ճանաչված Հայաստան կա, որ ապագայում պայքարեն դրա համար»։











