Գեղարքունիքի մարզպետի հարազատ Ծովինար բնակավայրում անմիջապես 21/31 ընտրատեղամասի տարածքում փակցված է ՔՊ-ի նախընտրական պաստառը, փակցված է նաև խանութի պատին, ինչը օրենքի խախտում է։

Խանութի տերը NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ ինքն է փակցրել պաստառը. «Տեղյակ չեմ եղել, որ օրենքի խախտում է, հենց հիմա կհեռացնեմ»,–ասաց նա։

Նաև ահազանգեր են հնչում, որ այստեղ պարբերաբար կուտակումներ են լինում

Դիտարկմանը, որ և խանութի վրա և սյուների վրա ՔՊ–ի պաստառներ են փակցված, ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Քոչարյանն ասաց. «Ի նկատի կունենանք, հիմ ակմաքրենք սյուների վրայից։ Իսկ կուտակումներ չկան»։