Երեւանում, ժամը 11.55-ի սահմաններում, Գրողների միությունում տեղակայված թիվ 9/24 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարել Հայաստանի նախկին արտգործնախարար, ընտրություններից առաջ ԲՀԿ-ին անդամակցած եւ կուսակցության համամասնական ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Օսկանյանը:

Նա ընտրության էր եկել միայնակ` առանց տիկնոջ,  քանի որ կինն ընտրելու իրավունք չունի:

Քվեարկելուց հետո Վարդան Օսկանյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ընտրությունների ընթացքին եւ մասնակցությանը, նշեց, որ մասնակցության մասին դեռեւս տվյալներ չունի, իսկ ընտրախախտումների մասին ահազանգերի մասին տեղյակ է, լսել է, իմացել է:

Վարդան Օսկանյանը հրաժարվել է մեկնաբանել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե նախկին արտգործնախարարը դեռեւս 2007-ին է ցանկություն ունեցել անդամակցել ԲՀԿ-ին եւ մասնակցել  խորհրդարանական ընտրություններին: