Արաբակիր, Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատախազության կողմից հանձնարարվել է այդ շրջանների ոստիկանության բաժիններին ստուգել թիվ 3/22 ընտրատեղամասի վերաբերյալ ինտերնետում հայտնված տեսագրությունը` «Ընտրակաշառք է բաժանվում»  խորագրի ներքո: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը:

«Տեսագրության մեջ պատկերված  անձանց ինքնությունն արդեն պարզվել են եւ  նրանք հրավիրվել են բացատրություն տալու: Միաժամանակ նշանակվել է  այդ տեսագրության փորձաքննություն պարզելու նաեւ մի շարք հանգամանքներ: