Հայաստանի ոստիկանությունը հերքել է, թե Զոլաքար գյուղում ծեծի են ենթարկվել հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամները:
Ոստիկանության լրատվության վարչության փոխանցմամբ, տեղեկություն էր տարածվել, թե Զոլաքար գյուղում, 24/27 ընտրատեղամասում ծեծի են ենթարկվել ընտրական հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամներ Նորիկ Ղազարյանը և Հունան Կարապետյանը:
Ահազանգի ստուգման համար ոստիկանության կողմից անհապաղ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ:
Պարզվել է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, իսկ Նորիկ Ղազարյանը և Հունան Կարապետյանը հայտարարել են , որ իրենց նկատմամբ որևէ բռնություն չի գործադրվել:
Տեսանյութը` Հայաստանի ոստիկանության











