Շիրակի մարզի դատախազությունում մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրությունների հետ կապված 4 ահազանգի հիման վրա նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին Շիրակի մարզի դատախազությունից:

Ըստ այդմ, 4 նախապատրաստված նյութերից 3-ը կապված են ընտրատեղամասերում տեսախցիկներ փախցնելու ու լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հետ, իսկ 1-ը` Շառլ Ազնավուրի հրապարակում «ԳԱԶԵԼ» ավտոմեքենայից ընտրակաշառք բաժանելուն: