Բրիտանացի արքայազն Չարլզը, Գլասգոյում BBC-ի շոտլանդական գրասենյակ այցելելով, եղանակի տեսություն է վարել: Կանխատեսումը, որտեղ նշված էր ակնկալվող ձյան մասին,թագավորական ընտանիքի ներկայացուցչին ստիպել է «հիշել է սատանային»:

Հաղորդավարը «ուրախությամբ» հեռուստադիտողին ներկայացրել է «հեռուստաալիքի օդերեւութաբանական խմբի նոր անդամին»:
«Ձերդ գերազանցությունը», արագ ըմբռնելով հեռակառավարման վահանակի սկզբունքը, որի օգնությամբ կառավարոմ են թիկունքում գտնվող պատկերը, սկսեց աշխուժորեն կարդալ տեքստը`ընթացքում փոխելով պատկերը:

 Հասնելով լեռներում ձյան եւ Բելմորում «տեղատարափների փոքր հավանականությանը»՝ արքայազնը բացականչել է.  «Գրողը տանի, ո՞վ է գրել այս տեքստը»: Կադրից դուրս կանգնած մարդիկ ծիծաղել են։ 

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, վերջին օրերս Շոտլանդիայում մայիսի կեսերին ոչ բնորոշ եղանակ է. Մոտ օրերս ջերմաստիճանը չի գերազանցի 8 աստիճանն ըստ Ցելսիուսի։ Հպատակներին հայտնելով, որ նրանց սպասվում է «սառը եւ խոնավ» եղանակ, թագաժառանգը նշել է.  «Փառք Աստծո, որ  հանգստյան օր չէ»: