Հուլիսի 25-ին Երևանում տեղի է ունենում քննարկում՝ «Քվեարկության իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայով։
Քննարկումը կազմակերպվել է «Հայաքվե» հասարակական նախաձեռնության կողմից։
Մասնակիցները կքննարկեն Հայաստանի՝ արտերկրում բնակվող բազմաթիվ քաղաքացիների ընտրական իրավունքների խախտման հարցերը և դրանց վերականգնման մեխանիզմները։











