«Երկրապահ» կամավորականների միությունը չի լուծարվելու և շարունակելու է երիտասարդներին զինվորական ծառայության նախապատրաստելու իր առաքելությունը։ Հուլիսի 29-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «ԵԿՄ» վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։

Նա նշել է, որ պրոֆեսիոնալ բանակին անցնելուն զուգահեռ կառույցի լուծարման կամ վերակազմավորման մասին խոսակցություններն ընդամենը մամուլի անհիմն ենթադրություններ են․ ««Երկրապահը» իր տեղում է, ակտիվորեն զբաղվում է պատանեկան թևի հայրենասիրական դաստիարակությամբ և պարբերաբար սաներին ուղարկում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա՝ ուսում ստանալու», - շեշտել է Միքայելյանը։