Երեկվանից որոնվող 14–ամյա Վահեն իրեն վատ է զգացել, որ տնից հեռանալով ծնողներին, հարազատներին անհանգստություն է պատճառել։
«Տղաս ասել է, որ ուզում է մենակ մնալ, դրա համար է գնացել Գառնի։ 9 էջանոց նամակ էր թողել մեզ, որտեղ գրել էր, որ կլինեմ Գառնու սարերին ու կդիմավորեմ լուսաբացը այնտեղ»,– լրագրողների հետ զրույցում ասել է հայրը՝ Տիգրան Ապիկյանը։
Ավելի վաղ Թովմաս Առաքելյանը գրել էր, որ կորել է 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ Սարգիս եկեղեցում։
«29.07.2026թ. առավոտյան դուրս է եկել տանից առանց որևէ մեկին տեղյակ պահելու և չի վերցրել որևէ իր բացի եկեղեցական համազգեստից, անհետացել է գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում դառնալ ճգնավոր»,– գրել էր նա։
Տղային գտել են այսօր Գառնիում։
Մանրամասները՝ տեսանյութում։











