«Մեկուկես ամիս առաջ արձանագրություն է ստորագրվել, և շուտով սկսվելու են Թուրքիայի հետ սահմանին գտնվող Անիի կամրջի վերականգնողական աշխատանքները»։ Այս մասին Ազգային ժողովի օգոստոսի 2-ի նիստում հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից խորհրդարանի նախագահի թեկնածու, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի նախկին հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի խմբակցության քարտուղար, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանի հարցին։

Նա խիստ կարևոր համարեց այն, որ Թուրքիան հենց հիմա վերանորոգում է Կարս-Գյումրի երկաթուղին։ «Հիմա մաքսային տեսանկյունից հնարավորություններ կան Թուրքիայի հետ առևտուր անելու։ Բացի այդ, մեզ համար բաց է Կարս-Ախալքալաք երկաթուղին», — նշեց Ռուբինյանը։