«Մենք օգտագործելու ենք Ազգային ժողովի հարթակը մեր պայքարը շարունակելու համար»։ Այս մասին նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում օգոստոսի 2-ին հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Խոսելով ընտրությունների լեգիտիմության հարցի մասին՝ Գրիգորյանը, մասնավորապես, նշեց․ «Մարդը, որը պայքարում էր Սերժ Սարգսյանի՝ երրորդ ժամկետով ընտրվելու դեմ, ինքը գնաց երրորդ ժամկետի։ Հետևաբար, դա, իհարկե, լեգիտիմ չէ․․․ Այն ձայները, որոնք դուք ստացաք 2026 թվականին, պատերազմով ահաբեկման, զանգվածային ռեպրեսիաների և հանրային ռեսուրսների մսխման հետևանքն էին։ Հետևաբար, ձեզ մոտ առկա է լեգիտիմության դեֆիցիտ։ Լեգիտիմության այդ դեֆիցիտը ավելի է խորանում նրանով, որ այստեղ պետք է ներկայացված լիներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Այստեղ պետք է գտնվեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, բայց դուք նրա ձայները յուրացրեցիք»։