Երևանում օգոստոսի 4-ին շարունակվում է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ձևավորված նորընտիր Ազգային ժողովի նիստը։

Օրակարգում նորընտիր ԱԺ-ի ղեկավար մարմինների ընտրության հարցն է։ Նախորդ օրը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահ։

Այժմ քննարկվում է Ազգային ժողովի փոխնախագահների ընտրության հարցը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից փոխնախագահների թեկնածուներն են Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը, իսկ ընդդիմությանը հասանելիք քվոտայով՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։