Չինացի երիտասարդ նկարիչ Սյաոնան Սունը մեծ հռչակ է ձեռք բերել այն բանից հետո, երբ YouTube-ում տեսագրություն է տեղադրել, որտեղ միաժամանակ նկարում է Մորգան Ֆրիմենի եւ Թիմ Ռոբինսի դիմանկարները երկու ձեռքերով:
Սունի աշխատանքները բավական համոզիչ են, սակայն նման տաղանդ շատերն ունեն, գրում է Oddity Central-ը: Նրան մնացած նկարիչներից տարբերակում է այն, որ նա երկու ձեռքով միաժամանակ երկու տարբեր պատկերներ է նկարում:
Սունի օգտին մյուս փաստը այն է, որ նա ինքնուս է: Նա տնտեսագետի մասնագիտություն է ստացել, հետո նոր գիտակցել, որ ցանկանում է նկարիչ դառնալ:
Սունի խոսքով` մեկ աշխատանքը իրենից միջինը 2-3 ժամ է խլում` անկախ նրանից մեկ, թե երկու ձեռքով է աշխատում:











