Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է կալանքի տակ՝ Հայաստանում տեղակայված Բաքվի բանտի մասնաճյուղում։ Այս մասին NEWS.am-ի տաղավարում հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ Բաքուն նպատակ էր դրել ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր նախագահների ձերբակալությունն ու հետագա ազատազրկումը։ Գործնականում, սակայն, դա նրան չէր հաջողվում, քանի որ Ռոբերտ Քոչարյանը մինչ վերջերս ազատության մեջ էր։ Ադրբեջանի իշխանությունների այս ցանկությունը, պատգամավորի կարծիքով, հանձն է առել իրականացնել Հայաստանի գործող իշխանությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

«Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը մեծ նվեր է Ադրբեջանի և անձամբ Իլհամ Ալիևի համար… Այստեղ պատահական ոչինչ չկա։ Եթե չեմ սխալվում, նրան ձերբակալեցին Իլհամ Ալիևի կնոջ ծննդյան օրը։ Թուրքերի համար դա միանգամայն խորհրդանշական է», - ասել է Մանուկյանը։

Նա նաև կապ է տեսել Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպման հետ։ Մասնավորապես, պատգամավորը մատնանշել է հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները։

«Նրանէ պետք է կարգավորեն Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները։ Այս պայմաններում նա փորձում է գնալ որոշակի սակարկության։ Այսինքն՝ նա փորձում է ներկայացնել, թե ընդդիմության բոլոր առաջնորդները գտնվում են կալանքի տակ։