Բրիտանական Վինձորում մայիսի 19-ին ռազմական շքերթ տեղի կունենա` նվիրված Էլիզաբեթ 2-րդի 60-ամյա «ադամանդե» հոբելյանին:
Շքերթին կմասնակցեն շուրջ 2,5 հազար զինծառայողներ` Մեծ Բրիտանիայի զինված ուժերի երեք ստորաբաժանումներից` բանակից, թագավորական ճակատից եւ թագավորական ռազմաօդային ուժերից: Միջոցառումը կամփոփվի տպավորիչ ավիացուցադրությամբ`78 թռչող սարքերի մասնակցությամբ`սկսած պատմական օդանավերից մինչեւ ռազմական ժամանակակից ավիացիայի սարքեր, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Հանդիսավոր շքերթից հետո թագուհին եւ նրա ամուսինը տոնական ըմդունելության հյուրը կլինեն: Էլիզաբեթ 2-րդին կնվիրաբերվի 70 կգ զանգվածով տոնական տորթ, որը պատրատվել է 500 ժամում:
Սակայն թագուհու հոբելյանն արդեն ստվերվել է սկանդալով. Վինձորյան ամրոց որոշ միապետական ուժերի հրավերը բողոքի ալիք է բարձրացրել`կապված նրանց ղեկավարած երկրներում մարդու իրավունքների ոտնահարման հետ, նշում է «Ազատություն» ռադիոն:
Ամենից առաջ դա վերաբերում է Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա ալ Խալիֆին եւ Սվազիլենդի թագավոր Մսվաթի III-ին` աֆրիկական վերջին բացարձակ միապետին, ով լող է տալիս ճոխության մեջ` երկրի ծայրահեղ աղքատության պայմաններում: Հյուրանոցում, որտեղ նրանք կանգ էին առել, մայիսի 18-ին բողոքի ցույցեր են անցկացվել: Ենթադրվում է, որ մայիսի 19-ին ակցիաները կշարունակվեն:











