Հոլիվուդյան աստղ Ուիլլ Սմիթը Մոսկվայում «Սեւերով մարդիկ-3»-ի շնորհանդեսի ժամանակ հարվածել է ուկրաինացի լրագրողին, ով փորձել է համբուրել իր կուռքին, տեղեկացնում է lifenews.ru-ն:
Հոլիվուդյան աստղը երբեք ԶԼՄ ներկայացուցիչների հետ կապված սկանդալներում չի հայտնվել: Բայց ուկրաինական «1+1» հեռուստալիքի աշխատկցի` նրան համբուրելու փորձը զայրացրել է Սմիթին: Սկանդալային միջադեպը տեղի է ունեցել Նոր Արբատի «Օկտյաբր» կինոթատրոնի մոտ, կարմիր գորգի վրա:
«Երիտասարդը մոտեցել է դերասանին` շրջանցելով արգելափակոցները, բայց մենք դա չենք նկատել, իսկ երբ արդեն հայտնվեց Սմիթի կողքին, արդեն ուշ էր: Ուիլլն ինքն իրեն պաշտպանեց ինքնուրույնաբար: Սովորաբար նշանավոր անձինք ավելի հանգիստ են վերաբերվում նման միջադեպերին, բայց դե մենք էլ թույլ տվեցինք նման դեպք, հիմք կարող ենք անգամ պարգեւավճարից զրկվել»,-պատմել է թիկնապահներից մեկը:











