Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց դասի ուղեկցությամբ այսօր այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու հոգևորականները ծաղիկներ խոնարհեցին զինվորական պանթեոնում, այնուհետև աղոթք հնչեցրեցին հանուն հայրենիքի զոհված հայորդիների հոգիների խաղաղության համար։ Վեհափառը ծաղիկներ խոնարհեց նաև «Արցախի կանչը» հուշահամալիրում։