Հայաստանի պաշտպանության նախարարը պետք է հրաժարական տա։ Հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովի նիստում այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Դե չի ստացվում այս մարդու մոտ, չի ձգում», — ասել է ընդդիմադիր պատգամավորը։
Նա համոզված է, որ Հայաստանի պաշտպանության նախարարը պետք է լինի պրոֆեսիոնալ զինվորական։
Կարապետյանը միաժամանակ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Շաքիի միջադեպի օրը պաշտպանության նախարարը գտնվել է երկրի հյուսիսում՝ ՏԻՄ ընտրություններում իշխող կուսակցության թեկնածուի նախընտրական քարոզարշավին։
«Հայկական սահմանների պաշտպանը պետք է լինի ոչ թե հայ կինը, այլ մեր բանակն ու Ազգային անվտանգության ծառայությունը», — եզրափակել է ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։











