Ովքեր ուզում են կռիվ հրահրել, կռիվ անել, դրա համար կան ռինգեր։ Հոկտեմբերի 7-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լյուդվիգ Գյուլնազարյանը՝ մեկնաբանելով նախորդ օրը Ազգային ժողովի նիստում ՔՊ-ական և ընդդիմադիր պատգամավորների միջև տեղի ունեցած քաշքշուկը։

«Ես՝ ինքս լինելով սպորտսմեն, մինչ օրս սպորտի մեջ եմ, ունենք մարզիչ ընկերներ։ Կխնդրենք, որ ռինգը տրամադրեն, մենք էլ նայենք, թող գան ռինգում իրենց կռիվն անեն»,- կատակով ասել է պատգամավորը։

Նա հրավիրել է նաև լրագրողներին, սակայն միայն մենամարտերը լուսաբանելու նպատակով։