Քաղաքական իմաստով կջարդենք բոլոր ընտրակաշառքով զբաղվողների ձեռքերն ու ոտքերը։ Այս մասին հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի ունի մեկ ձայն։

«Նրանք, ովքեր մեկից ավելի ձայն ունեն, իմ դասակարգային թշնամիներն են։ Այդ մարդկանց ոչնչացնելն իմ քաղաքական պարտավորությունն է։ Եթե որևէ մեկն ասի, թե ինքը 25 ձայն ունի կամ նման մի բան, ես կգնամ այդ մարդու հետևից՝ լինի դա իրավապահների, թե քաղաքական գործիքների միջոցով։ Այդ մարդկանց նկատմամբ տեղի կունենա հոկտեմբերյան մեծ հեղափոխություն. քաղաքական տեսանկյունից մենք նրանց կջախջախենք, նրանք պետք է արմատախիլ արվեն»,- նշել է Փաշինյանը։