Քննությունը դիտարկում է լրագրող Սերգեյ Ասլանյանի դեմ հարձակման մի քանի վարկածներ, այդ թվում` նրա պրոֆեսիոնալ գործունեության կապակցությամբ: Բայց գերակա վարկած քննությունը դեռ չունի: Ներկայումս քննիչները ստուգում են տուժածի հետ շփվածների ցանկը, որոնում հանցագործին, ով մոտ 30 տարեկան, 180-185 սմ հասակով նիհար երիտասարդ է:

Չի բացառվում, որ լրագրողի դեմ հարձակումը տեղի է ունեցել մայիսի 14-ին եթերում արած արտահայտության պատճառով, երբ Մուհամեդ մարգարեի մասին խոսելիս նա օգտագործել էր «կեղտից իշխան» արտահայտությունից:

Ասլանյանը Մուհամեդին գործարար էր անվանել, որ արտագրել է Աստվածաշունչը, եւ «այժմ բոլորը գիտեն, որ Մուհամեդը ոչ թե շուկայի մանր առեւտրական է, այլ խոշոր քաղաքական գործիչ»:

Նրա արտահայտությունները հարուցել էին մահմեդականների բուռն դժգոհությունը: Այժմ լրագրողի հարազատները վախենում են նրա կյանքի համար եւ հիվանդանոցում նրան հսկում են ոստիկանները: